Մեր մասին


Մեր օրերում ստացած կրթությունն ու գիտելիքը ամենից կարևոր երաշխիքն է հաջողակ գրոծունեության և բարեկեցիկ ապագայի համար: Հայաստանում գործող բազմաոլորտ քոլեջների և ուսումնական հաստատությունների բազմազանության մեջ իր ուրույն տեղն ունի ԵՊՀՏՔ-ն
Քոլեջը, նախկին ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը, հիմնադրվել է  1963թ.-ին: Այն եղել է Հայաստանի միակ ուսումնական հաստատությունը, որը գտնվել է Խոհրդային միության կառավարությանը կից պրոֆտեխկրթության պետական կոմիտեի ենթակայության ներքո և որի շրջանավարտները ստացել են տնտեսության տարբեր բնագավառների տեխնիկի  և, միևնույն ժամանակ, արտադրական ուսուցման վարպետի որակավորում:
Տեխնիկումի առաջնային նպատակն է եղել Հայաստանում գործող բազմաթիվ արհեստագործական ուսումնարանների և տեխնիկումների արտադրական ուսուցման վարպետների, ղպրոցների աշխատանքի դասատուների պատրաստելը։ 51 տարիների ընթացքում ուսումնական հաստատությունն ավարտել են հազարավոր բանիմաց ու գործունյա մասնագետներ, որոնք աշխատել ու աշխատում են կրթության և  երկրի տնտեսության տարբեր ոլորտներում: Շրջանավարաներից շատերը հաջողությամբ շարունակել են իրենց ուսումը ԲՈՒՀ-երում և դարձել տարբեր մակարդակի ուսումնական հաստությունների դասախոսներ, արտադրության առաջավորներ և ղեկավարներ:
Արցախյան ազատագրական պատերազմում իրենց կյանքն են զոհաբերել քոլեջի սաներ Վաչագան Կարապետյանը և Կարեն Հարությունյանը։
Հայաստանի հանրապետության անկախության հոչակումից հետո 2003թ–ից տեխնիկումը վերանվանվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի։ 2003-2005 ուսումնական տարիներին քոլեջը ներգրավված Է եղել Եվրոպական Միության ՏԱՍԻՍ-ի «Աջակցություն Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման միասնական համակարգի զարգացմանը» ծրագրում, որպես պիլոտային քոլեջ և ծրագրի աջակցությամբ քոլեջի զարգացմանն ու տեխնիկական հագեցմանը նպաստող քայլեր են իրականացվել:
Ծրագրի շրջանակներով քոլեջի մասնագիտական խումբը «Զարդակիրառական արվեստ» մասնագիտության գծով մշակվել է կրթական չափորոշիչ և մոդուլային ծրագրեր, որը հիմք է ծաոայել նշված մասնագիտությանը պետական կրթական շափորոշիչի հաստատմանն ու կիրառմանը Հայաստանի Հանրապետության համապատասխան ուսումնական հաստատություններում:


Քոլեջի աշխատանքային արդյունքների վրա գործուն ազդեցություն է թողնում համագործակցությունը գործատուների հետ և նրանց կողմից ուսանաղ-պրակտիկանտներին ներկայացվող մասնագիտական պահանջարկները։ Շրջանավարտների ստվար մասը նախաավարատական պրակտիկան անցնում է արտադրության պայմաններում և նրանք այդ ընթացքում աչքի են ընկնում իրենց գործնական կարողություններով և ունակություններով։ Արտադրության ղեկավարները սիրով առաջարկում են շրջանավարտներին ընդունել աշխատանքի։ Շրջանավարտների 10 տոկոսը, ովքեր ուսումնառության բոլոր տարիներին ցուցաբերել են բարձր առաջադիմություն, կարգապահություն և ակտիվորեն մասնակցել են ներքոլեջային միջոցառումներին, ցանկություն են հայտնում շարունակել մասնագիտական ուսուցումը հանրապետության ԲՈՒՀ-երում, որոնց հետ քոլեջը ունի կնքված պայմանագրեր-համաձայնագրեր։ Համաձայնագրեր ունենք կնքված նաև արտերկրի ուսումնական հաստատությունների հետ ուսանողների փոխանակման վերաբերյալ։
Քոլեջի ուսանողները այդ հոգատարությանը արձագանքում են կրթութան և ուսուցման մեջ ցուցաբերվող առաջադիմությամբ։ Ներկայումս ուսանողների բացարձակ առաջադիմությունը հասել է 93 %-ի, բարձր է, կան որակական առաջադիմությունը։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում են համաքոլեջային և հանրապետական մասնագիտական փառատոներին և բազմիցս գրավել են պատվավոր տեղեր։
2012թ. «Միջազգային հմտություններ» մրցույթում քոլեջի ուսանողուհի Արփինե Ղուկասյանը իր փայլուն գործնական աշխատանքով ուսանողական հանրապետական մրցույթում գրավեց առաջին տեղը և ստացավ Գերմանիա մեկնելու ուղեգիր։
2013թ. քոլեջի մեկ այլ ուսանողուհի, Իրինա Տոկարևան, նույն մրցույթում գրավեց երկրորդ տեղը և ստացավ արժեքավոր մրցանակ։
Ներկայումս քոլեջում աշխատում են - դասախոս և արտադրական ուսման վարպետ։ Քոլեջի կոլեկտիվը աչքի է ընկնում բարձր բարոյական և հոգեբանամանկավարժական հատկանիշներով:
Քոլեջը ունի բոլոր հնարավորությունները զարգացնելու և ավելացնելու ձեռք բերած հաջողությունները :

Комментариев нет:

Отправить комментарий